Լրահոս

25.03.2014 20:05


«Դաիշ» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում մահապարտ երեխաների ճամբար է ստեղծել

«Դաիշ» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում մահապարտ երեխաների ճամբար է ստեղծել

«Իսլամական պետություն Իրաքում և Լևանտում» («Դաիշ») ահաբեկչական խմբավորումը Սիրիայի հյուսիսում մանկական մարզական ճամբար է հիմնել մահապարտներ պատրաստելու և անչափահասներին իրական մարտական գործողություններում ներգրավելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Աշ–շարկ ալ–Աուսաթ» թերթը։

Ներկա պահին «Աշբար ալ–Ազզ» («Ամենաթանկ երեխաները») ճամբարում պատրաստություն են անցնում մոտ 50 տղա երեխա՝ 7-13 տարեկան։

Միջազգային քրեական դատարանը մինչև 15 տարեկան երեխաների օգտագործումը ռազմականացված կառույցներում կամ նրանց օգտագործումը մարտական գործողություններում դիտարկում է որպես ռազմական հանցագործություն։ Իսմ ՄԱԿ–ի կանոնակարգն արգելում է 18 տարին չլրացած անձանց մասնակցությունը ռազմական գործողություններում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։


Այս խորագրի վերջին նյութերը