Սկանդալ կոնֆերանսի ժամանակ. նախարարները հրաժարվել են խմել ակտիվիստների առաջարկած ջուրը (տեսանյութ)
Այսօր Մարիոթ հյուրանոցում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերության հաստատում. Մարտահրավերները և հնարավորությունները» խորագիրը կրող միջազգային կոնֆերանսի ժամանակ դահլիճ են ներխուժել բնապահպան ակտիվիստներ և, ըստ էության՝ խափանել էին կոնֆերանսի անցկացումը:
Ակցիայի ժամանակ ակտիվիստները հանքերից բերված պղտոր ջուր են առաջարկել խմել կառավարության անդամներին, մասնավորապես՝ էներգետիկայի ու բնական պաշարների, բնապահպանության և էկոնոմիկայի նախարարներին, սակայն վերջիններս հրաժարվել են համտեսել ջուրը: Ըստ ակտիվիստների՝ հենց հանքարդյունաբերության պատճառով է ջուրն այդքան պղտոր:
Համաժողովին մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ, Անգլիայի և Գերմանիայի դեսպանները և մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Մանրամասները՝ ilur.am–ում։