Այսօր՝ ԱԺ քառօրյա նիստը դեռ նոր մեկնարկած, 20 րոպեով ընդմիջվել է։ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ ընդմիջում է խնդրել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
–Քանի որ լուրջ մտավախություն կա, որ այս քվեարկությամբ կարող ենք ընդունել օրենք, որը կհակասի Սահմանադրությանը, ԱԺ նախագահին առաջարկում եմ հայտարարել ընդմիջում և բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն հրավիրել։ Պետք է նշել, որ 4 խմբակցությունների ներկայացուցիչների մոտ այդ քննարկման պայմանավորվածությունը կա,–ասել է Լ. Զուրաբյանը։
Ընդմիջում հայտարարելով՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրել է խորհրդակցության։
Հովիկ Աբրահամյանի մոտ արտահերթ խորհրդակցություն է

7or.am