ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը յուրօրինակ դեմք է ՀՀ Կառավարությունում: Սույն նախարարին երբեք չեք տեսնի ԱԺ-ում ելույթ ունենալիս կամ իրեն ուղղված հարցերին բովանդակային պատասխաններ տալիս: Դրա փոխարեն վերջինս միշտ իրեն ուղղված հարցերին պատասխանում է հարցով և այդպիսով հմտորեն «ցրում» բոլոր իրեն ուղղված հարցերը, քանի որ կոմպետենտ չէ դրանց պատասախաններ տալու համար: Այդ դեպքում, կհարցնեք դուք, ինչպե՞ս է նա դարձել և առ այսօր մնում Ֆինանսների նախարարի պաշտոնում: Իսկ պատասխանը շատ պարզ է. սույն երիտասարդն ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկն է, և հենց դրան է պարտական իր նախարար լինելու հարցում: Սրանից ավել որևէ առավելություն կամ հատկանիշ Դավիթ Սարգսյանը չունի: Պարզապես քավորի ձեռամբ կարգվել է նախարար ու աշխատում է նրա հովանու կամ թևի ներքո` հլու կատարելով վերջինիս բոլոր ցանկությունները: Ավելին, այս երիտասարդը կարողացել է կերտել բավական տաքուկ և իշխանական պաշտոններում հանգրվանած ընտանիք, քանի որ ինքը Ֆինանսների նախարարն է, իսկ նրա կինը` Փիրուզ Սարգսյանը, ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարն է (http://www.fsm.am/), դե, իսկ քավորն էլ, ինչպես ասվեց, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է։ Տիպիկ հայաստանյան յուղոտ ընտանիք` տաքուկ տեղավորված յուղոտ պաշտոններին: ԱԺ-ում Դավիթ Սարգսյանի «ցրող» պատասխանների վերջին տիպիկ դեպքը կազինոների մասին նախարարի պատասխանն էր դրա հետ ընդհանրապես կապ չունեցող հարցին: Նույն նախարարը երևի մոռացել էր, որ իր իսկ նշած օրինագիծը ԱԺ-ին է ներկայացրել ոչ այլ ոք, քան ՀՀ Կառավարությունը` իր սիրելի քավորի գլխավորությամբ: Ի դեպ, նույն Դավիթ Սարգսյանը, որը դեմքի անհաղորդ արտահայտությամբ խոսում էր կազինոներից (տեղեկացված լեզուները պնդում են նաև, որ նա կազինոներից այնքան էլ հեռու չէ, քանի որ թղթախաղի մեծ սիրահար է), հայտնի է հանրությանը նաև այլ թեմաներով, մասնավորապես նրանով, որ ներգրավված է ինչ-որ քրեական գործում, որի համար վերջերս կանչվել էր ԱԱԾ` պարզաբանումներ տալու (http://www.tert.am/am/news/2013/11/15/chi/), սակայն դա կրկին չանդրադարձավ նրա պաշտոնին` վերևում նշված պատճառներով (կեցցեն քավոր-սանիկ հարաբերությունները): Ավելին, նույն այս երիտասարդի անունը ժամանակին շրջանառվեց նաև մեկ այլ սկանդալային բացահայտման մեջ` որպես գլխավոր դերակատար, մասնավորապես, երբ մի շարք կայքերում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ֆինանսների նախարարությունը՝ էլիտար սանիկի գլխավորությամբ, պայմանագրեր էր կնքել օֆշորում գրանցված ինչ-որ ընկերությունների հետ (http://www.tert.am/am/news/2013/10/29/minfin-offshore/), սակայն կրկին թեման փակվեց, և կրկին էլիտար քավորի ձեռամբ, որը օֆշորային թեմաները փակելու մեծ փորձ ունի: Ցավալի է, բայց սա է այսօրվա Ֆինանսների նախարարի՝ երկրի կարևորագույն պաշտոնյաներից մեկի քաղաքական նկարագիրը, մեկի, որը պարզապես ճիշտ պահին հայտնվել է ճիշտ վայրում և ուրիշ որևէ այլ արժանիք չունի:
«Էլիտար սանիկի աջակցությունը էլիտար քավորին»
ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը յուրօրինակ դեմք է ՀՀ Կառավարությունում: Սույն նախարարին երբեք չեք տեսնի ԱԺ-ում ելույթ ունենալիս կամ իրեն ուղղված հարցերին բովանդակային պատասխաններ տալիս: Դրա փոխարեն վերջինս միշտ իրեն ուղղված հարցերին պատասխանում է հարցով և այդպիսով հմտորեն «ցրում» բոլոր իրեն ուղղված հարցերը, քանի որ կոմպետենտ չէ դրանց պատասախաններ տալու համար:
Այդ դեպքում, կհարցնեք դուք, ինչպե՞ս է նա դարձել և առ այսօր մնում Ֆինանսների նախարարի պաշտոնում:
Իսկ պատասխանը շատ պարզ է. սույն երիտասարդն ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկն է, և հենց դրան է պարտական իր նախարար լինելու հարցում: Սրանից ավել որևէ առավելություն կամ հատկանիշ Դավիթ Սարգսյանը չունի: Պարզապես քավորի ձեռամբ կարգվել է նախարար ու աշխատում է նրա հովանու կամ թևի ներքո` հլու կատարելով վերջինիս բոլոր ցանկությունները:
Ավելին, այս երիտասարդը կարողացել է կերտել բավական տաքուկ և իշխանական պաշտոններում հանգրվանած ընտանիք, քանի որ ինքը Ֆինանսների նախարարն է, իսկ նրա կինը` Փիրուզ Սարգսյանը, ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարն է (http://www.fsm.am/), դե, իսկ քավորն էլ, ինչպես ասվեց, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է։ Տիպիկ հայաստանյան յուղոտ ընտանիք` տաքուկ տեղավորված յուղոտ պաշտոններին:
ԱԺ-ում Դավիթ Սարգսյանի «ցրող» պատասխանների վերջին տիպիկ դեպքը կազինոների մասին նախարարի պատասխանն էր դրա հետ ընդհանրապես կապ չունեցող հարցին: Նույն նախարարը երևի մոռացել էր, որ իր իսկ նշած օրինագիծը ԱԺ-ին է ներկայացրել ոչ այլ ոք, քան ՀՀ Կառավարությունը` իր սիրելի քավորի գլխավորությամբ:
Ի դեպ, նույն Դավիթ Սարգսյանը, որը դեմքի անհաղորդ արտահայտությամբ խոսում էր կազինոներից (տեղեկացված լեզուները պնդում են նաև, որ նա կազինոներից այնքան էլ հեռու չէ, քանի որ թղթախաղի մեծ սիրահար է), հայտնի է հանրությանը նաև այլ թեմաներով, մասնավորապես նրանով, որ ներգրավված է ինչ-որ քրեական գործում, որի համար վերջերս կանչվել էր ԱԱԾ` պարզաբանումներ տալու (http://www.tert.am/am/news/2013/11/15/chi/), սակայն դա կրկին չանդրադարձավ նրա պաշտոնին` վերևում նշված պատճառներով (կեցցեն քավոր-սանիկ հարաբերությունները):
Ավելին, նույն այս երիտասարդի անունը ժամանակին շրջանառվեց նաև մեկ այլ սկանդալային բացահայտման մեջ` որպես գլխավոր դերակատար, մասնավորապես, երբ մի շարք կայքերում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ֆինանսների նախարարությունը՝ էլիտար սանիկի գլխավորությամբ, պայմանագրեր էր կնքել օֆշորում գրանցված ինչ-որ ընկերությունների հետ (http://www.tert.am/am/news/2013/10/29/minfin-offshore/), սակայն կրկին թեման փակվեց, և կրկին էլիտար քավորի ձեռամբ, որը օֆշորային թեմաները փակելու մեծ փորձ ունի:
Ցավալի է, բայց սա է այսօրվա Ֆինանսների նախարարի՝ երկրի կարևորագույն պաշտոնյաներից մեկի քաղաքական նկարագիրը, մեկի, որը պարզապես ճիշտ պահին հայտնվել է ճիշտ վայրում և ուրիշ որևէ այլ արժանիք չունի:
Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից