Լրահոս

25.03.2014 13:38


Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Մարտի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Սիլիկյան հին խճուղու էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենաներ:

«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 24-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի և Շահսուվարյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 1933 թ. ծնված Ալեքսանդր Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 24-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Լոռու մարզի Արևաշող գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Գառնիի փողոցի թիվ 2 շենքի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 57-ամյա մի կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը