Սիրելի հայկական լրատվամիջոցներ, լրագրողներ, հաղորդավարներ հատուկ խնդրանք բոլորիդ, «Վե՛րջ, Քեսապն այլևս չկա» արտահայտությունը մի դարձրեք հիթային ու մի մտցրեք շրջանառության մեջ: Դա թուրքերի երազանքն է եղել դեռևս 1909թ-ից։ Ավելի լավ է Քեսապի երբևէ հետևողականորեն չներկայացված պատմությունը ներկայացրեք հասարակությանն ու Քեսապի իրական արժեքը, ցույց տվեք: Նախևառաջ հիշատակելով, որ Քեսապը գաղթօջախ չէ, այնտեղ դեռ Տիգրան Մեծի ժամանակներից հայեր են ապրել, այն հայկական հող է: Հաջորդ կարևոր բանը, որ ուզում եմ հիշատակել, Քեսապը 1909թ.-ին ենթարկվել է «Թալանդի» ինչպես իրենք են ասում, թալանել են, այրել ավիրել են Քեսապը թուրքերը, քեսապցիները տարհանվել են և նորից վերադարձել ու հասցրել են մինչ 1915թ.-ը կրկին ծաղկեցնել իրենց Քեսապը: Ես այս պահին էլ մշտական կապի մեջ եմ նրանց հետ Լաթաքիայից հենց։ Նրանք հուսահատ չեն, նրանք մարդիկ տխրում են, որ թալանվում է իրենց շեն բնակավայրը, փառք են տալիս , որ զոհեր չկան, անհնագստանում են մեկը մյուսի համար ու աղոթում են, որ խաղաղություն հաստատվի... Նրանք հուսալքված չեն, նրանք հանձնված չեն , Քեսապը, Քեսապցիով է Քեսապ.... Նրանք հավատում են, որ վերադառնալու են, խաղաղություն հաստատվելուց հետո, բայց այս պահին առաջնայինը մարդկանց անվտանգությունն է... Քեսապցին երկու անգամ առանց ինտերնետի ու ԶԼՄ-ների միջամտության կարողացել է վերադառնալ իր հայրենի հողը, էսպես անփութորեն չխանգարենք նրանց դա երրորդ անգամ անելուն.... Անփութորեն մի՛ շեշտադրեք վերոհիշյալ արտահայտությունը, մի՛ իրականացրեք թուրքերի երազանքը...
Մի՛ իրականացրեք թուրքերի երազանքը...

Նանե Բագրատունի