Լրահոս

25.03.2014 14:19


Մեկնարկել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

Մեկնարկել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 24-ին մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:
Հավաքի նպատակներն են` բարձրացնել և կատարելագործել օպերատիվ շտաբերի սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի բնագավառներում, ՀՀ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և նրանց կողմից ընթերցվող դասախոսությունների միջոցով ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը, պաշտոնատար անձանց մոտ ձևավորել միասնական պատկերացումներ զորքերը մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերելու և հիմնավորված որոշումներ ընդունելու վերաբերյալ:
Օպերատիվ հավաքը կշարունակվի մինչև մարտի 27-ը:

Այս խորագրի վերջին նյութերը