Լրահոս

25.03.2014 16:00


ՓՊ նախագահի հայտարարությունը «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

ՓՊ նախագահի հայտարարությունը «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Մեղադրյալների հարազատների կողմից անեծքներ և վիրավորական խոսքեր էին ուղղվել տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանին։ Այս և մնացած դեպքերում (այդ թվում՝ Վարդան Պետրոսյանին առնչվող գործով), ցավոք, փաստաբանները (ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանության կողմի) նույնացվում են իրենց վստահորդների հետ։ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ' ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից: Փաստաբանին ատելության թիրախ դարձնելը հղի է վտանգավոր հետևանքներով և, եթե հասարակությունը չհարգի փաստաբանի մասնագիտական անձեռնմխելիությունը, ապա դա ուղղակիորեն խոչընդոտելու է արդարադատության կայացմանը։ Փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է նման վարքագիծը և կոչ է անում բոլոր փաստաբաններին, հնարավոր միջոցներով սաստել մյուս կողմի փաստաբանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերող Ձեր վստահորդներին։ Վաղը, նրանց տեղում կարող եք Դուք լինել: Զուգահեռաբար կոչ ենք անում դատարաններին, նման դեպքերում կիրառել օրենքով նախատեսված միջոցներ, քանի որ այս բացասական երևույթը, երբ դատարանում չի պաշտպանվում փաստաբանի իրավունքները և պայմաններ չեն ստեղծվում փաստաբանի մասնագիտական պարտականությունները կատարելու համար, հավակնում է շարունակական բնույթ կրել:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան

Այս խորագրի վերջին նյութերը