Լրահոս

25.03.2014 17:25


Արամ Մանուկյան. «Հանդիպումները կարող են լինել և՛ բաց, և՛ փակ» (տեսանյութ)

Արամ Մանուկյան. «Հանդիպումները կարող են լինել և՛ բաց, և՛ փակ» (տեսանյութ)

ԱԺ այսօրվա հայտարարությունների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմելով գազի և էլեկտրաէներգիայի հարցով մասնագետներին՝ ասել է.

–Ովքեր պատրաստ են մեզ աջակցել, նյութեր տրամադրել, ինչպես նաև փորձ ունեցող էքսպերտներին դիմում եմ, որ օգնեն բացահայտել այն խնդիրները, որոնք այսօր ԱԺ-ի կողմից ստեղծված հանձնաժողովի օրակարգում են: Սա զուտ դիմում է փորձված մասնագետներին, որոնք համակարգը գիտեն, համակարգում են աշխատել կամ աշխատում են. մենք ունենք նրանց մասնագիտական աջակցության կարիքը:

Ա. Մանուկյանն ընդգծել է, որ հանդիպումները կարող են լինել և՛ բաց, և՛ փակ:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը