Լրահոս

25.03.2014 20:35


ՀԱՊԿ–ը չի պատրաստվում ուժ կիրառել Ուկրաինայի տարածքում

ՀԱՊԿ–ը չի պատրաստվում ուժ կիրառել Ուկրաինայի տարածքում

ՀԱՊԿ–ի քարտուղարությունը «մեծ զարմանքով» է ընդունել ղրղըզ պատգամավոր Տուրսունբայ Բակիրի հայտարարությունը, որ ՀԱՊԿ–ի Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը կարող են օգտագործվել Ուկրաինայում ճգնաժամը լուծելիս։

«Ուկրաինան չի հանդիսանում ՀԱՊԿ–ի անդամ, և նրա տարածքում Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օգտագործումը հնարավոր չէ՝ համաձայն 2009 թվականի հունիսի 14–ի գործող պայմանագրի»,–հայտարարել են կազմակերպությունում։

Տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը