Հեռու չէ այն օրը, երբ Սերժ և Տիգրան Սարգսյանները կբարձրացնեն ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի և վարչապետի դերում հայտնված Տիգրան Սարգսյանի հրաժարականները։
Չեմ զարմանա, եթե Սերժ և Տիգրան Սարգսյանները, «Սերժի՛կ, հեռացի՛ր», «Ո՛չ օֆշորի Տիկոյին», «Կորչե՛ն Սաշիկի հովանավորները», «Դեմ եմ պարտադիրին», «Վերջ տանք «Վերջի բոլշևիկի»իշխանությանը» պաստառները ձեռքներին, դուրս գան փողոց։
Չի բացառվում, որ դեմագոգիան ու ցինիզմն այն աստիճանի հասնեն, որ կառավարության նիստի ժամանակ Սերժը Տիգրանին ասի՝ «Սիրու՛ն չի», իսկ Տիգրանն էլ Սերժին ասի՝ «Սիրու՛ն չի»։ Հետո երկուսով դուրս գան կառավարության նիստերի օրերին բողոքի ցույցեր անողների մոտ ու միասնաբար սկսեն գոռալ՝ «Ամո՛թ»։
Այս ամենը դեռ առջևում է։ Իսկ այսօր Սերժ և Տիգրան Սարգսյանների դեմ պայքարում են նրանց ենթակաները՝ վարակվելով «շեֆերի» ընդդիմադիրությունից։ Մենք ականատեսն ենք դառնում «հայրերի» դեմ ուղղված «որդիների» ապստամբությանը։ Զուտ քարոզչական դաշտում, իհարկե։
Այսպես, Արմեն Աշոտյանը, Նիկոլ Փաշինյանի համար հերթական PR–ն անելու շրջանակներում, ափսոսանք է հայտնում առ այն, որ 2008–ի մարտի 1–ին Լևոն Տեր–Պետրոսյանը չեկավ Մյասնիկյան արձանի մոտ և չմիացավ ցուցարարներին։
Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք կարո՞ղ էր Տեր–Պետրոսյանը միանալ ցուցարարներին, և արդյոք դա ճի՞շտ, թե՞ սխալ որոշում կլիներ։ Տվյալ դեպքում ուշագրավն այն է, որ ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը կարծում է, որ պետք էր գալ հրապարակ ու Սերժի վերջը տալ, կամ գոնե Սերժի դեմ պայքարն ավելի հուժկու դարձնել։
«Պատկերացնո՞ւմ եք՝ եթե բոլորը Լեւոնի նման այդ գիշերը դիմավորեին` մարդա իրա տանը…»,– հոգու ճիչ է արձակում Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կարմիր «շորտիկը» հագին թռչկոտող Արմեն Աշոտյանը։
Վերջերս Աշոտյանը նաև հայտարարել էր, թե չորս ոչիշխանական ուժերի կողմից կառավարության ու դրա ղեկավար Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջը նույնն է թե ՀՀԿ–ն պահանջի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կամ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականներն այդ կուսակցությունների նախագահների պաշտոնից։ Փաստորեն, ստացվում է, որ Աշոտյանի համար Տիգրան Սարգսյանն է ՀՀԿ–ի ղեկավարը, իսկ ՀՀԿ–ականները դեռ շարունակում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես որ դա անում էին 2000թ.՝ մեղադրելով նրան հոկտեմբերի 27–ի գործի բացահայտմանը խոչընդոտելու համար։
Ի դեպ, որպես այդպիսին, Աշոտյանը միակը չէ Սերժի ու Տիգրանի շրջապատում։
Երեկ ԱԺ–ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «միտինգ» էր անում Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության (որի անդամ է նույն Դավիթ Սարգսյանը) ու ԱԺ ՀՀԿ–ական մեծամասնության դեմ։
Ըստ նրա՝ ԲՀԿ ղեկավարը խաղատան մենաշնորհ ունի Երևանի մերձակայքում և ճնշում է այդ ոլորտի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։
Դժվար է ասել, թե արդյոք Տիգրան Սարգսյանի սիրելի նախարար Դավիթ Սարգսյանն իր այդ բոցաշունչ ելույթի ժամանակ ինքն իրեն հաշիվ տվե՞լ է, թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ նա հանդես է եկել հահակառավարական հայտարարությամբ, քանզի 100 միլիոն դոլարից ավելի ներդրում անելու դեպքում ՀՀ կառավարությունն ու ԱԺ մեծամասնությունն է որոշել թույլ տալ խաղատան կառուցում մայրաքաղաքի մերձակայքում։
Եթե Դավիթը դեմ է, որ «Շանգրիլան»–ն միակը լինի, ապա կարող է խնդրել իր միլիարդատեր շեֆերին՝ Սերժ և Տիգրան Սարգսյաններին 100 միլիոն դոլարից ավելի ներդրմամբ մի խաղատուն կառուցել ու նվիրել իրեն։ Այդպիսով Ծառուկյանը լուրջ մրցակից կունենա այդ ոլորտում։
Այնպես որ, դեմագոգիկ ելույթ ունենալն ու Սերժի գրպանը հարստացնող կարմիր կետագծերի և արագաչափերի թեմայով քննարկումների ժամանակ «Շանգրիլան» հիշեցնելը ոչ միայն էժանագին, այլ նաև ախմախ քայլ էր։
«Օֆշորի Տիկոյի» Դավիթիկն իր ելույթից հետո պետք է վեր պարզեր «Ո՛չ սերժատիկոյական օլիգարխիային» պաստառն ու հրաժարական տար։ Բայց քանի որ նման բան տեղի չունեցավ, ուստի ֆինանսների ոչ հարգարժան նախարարը թող իր կաբինետում ընդդիմություն–ընդդիմություն խաղա վարչապետի ու վերջինիս օրթախ Կճոյանի հետ։
Մեզ մնում է սպասել Սերժ և Տիգրան Սարգսյանների արմատական ելույթներին։ Տեսարանն ամբողջական կդառնա միայն թատրոնի ռեժիսորների բեմում հայտնվելուց հետո։
«Որդիներն» ընդդեմ «հայրերի»
Հեռու չէ այն օրը, երբ Սերժ և Տիգրան Սարգսյանները կբարձրացնեն ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի և վարչապետի դերում հայտնված Տիգրան Սարգսյանի հրաժարականները։
Չեմ զարմանա, եթե Սերժ և Տիգրան Սարգսյանները, «Սերժի՛կ, հեռացի՛ր», «Ո՛չ օֆշորի Տիկոյին», «Կորչե՛ն Սաշիկի հովանավորները», «Դեմ եմ պարտադիրին», «Վերջ տանք «Վերջի բոլշևիկի» իշխանությանը» պաստառները ձեռքներին, դուրս գան փողոց։
Չի բացառվում, որ դեմագոգիան ու ցինիզմն այն աստիճանի հասնեն, որ կառավարության նիստի ժամանակ Սերժը Տիգրանին ասի՝ «Սիրու՛ն չի», իսկ Տիգրանն էլ Սերժին ասի՝ «Սիրու՛ն չի»։ Հետո երկուսով դուրս գան կառավարության նիստերի օրերին բողոքի ցույցեր անողների մոտ ու միասնաբար սկսեն գոռալ՝ «Ամո՛թ»։
Այս ամենը դեռ առջևում է։ Իսկ այսօր Սերժ և Տիգրան Սարգսյանների դեմ պայքարում են նրանց ենթակաները՝ վարակվելով «շեֆերի» ընդդիմադիրությունից։ Մենք ականատեսն ենք դառնում «հայրերի» դեմ ուղղված «որդիների» ապստամբությանը։ Զուտ քարոզչական դաշտում, իհարկե։
Այսպես, Արմեն Աշոտյանը, Նիկոլ Փաշինյանի համար հերթական PR–ն անելու շրջանակներում, ափսոսանք է հայտնում առ այն, որ 2008–ի մարտի 1–ին Լևոն Տեր–Պետրոսյանը չեկավ Մյասնիկյան արձանի մոտ և չմիացավ ցուցարարներին։
Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք կարո՞ղ էր Տեր–Պետրոսյանը միանալ ցուցարարներին, և արդյոք դա ճի՞շտ, թե՞ սխալ որոշում կլիներ։ Տվյալ դեպքում ուշագրավն այն է, որ ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը կարծում է, որ պետք էր գալ հրապարակ ու Սերժի վերջը տալ, կամ գոնե Սերժի դեմ պայքարն ավելի հուժկու դարձնել։
«Պատկերացնո՞ւմ եք՝ եթե բոլորը Լեւոնի նման այդ գիշերը դիմավորեին` մարդա իրա տանը …»,– հոգու ճիչ է արձակում Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կարմիր «շորտիկը» հագին թռչկոտող Արմեն Աշոտյանը։
Վերջերս Աշոտյանը նաև հայտարարել էր, թե չորս ոչիշխանական ուժերի կողմից կառավարության ու դրա ղեկավար Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջը նույնն է թե ՀՀԿ–ն պահանջի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կամ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականներն այդ կուսակցությունների նախագահների պաշտոնից։ Փաստորեն, ստացվում է, որ Աշոտյանի համար Տիգրան Սարգսյանն է ՀՀԿ–ի ղեկավարը, իսկ ՀՀԿ–ականները դեռ շարունակում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես որ դա անում էին 2000թ.՝ մեղադրելով նրան հոկտեմբերի 27–ի գործի բացահայտմանը խոչընդոտելու համար։
Ի դեպ, որպես այդպիսին, Աշոտյանը միակը չէ Սերժի ու Տիգրանի շրջապատում։
Երեկ ԱԺ–ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «միտինգ» էր անում Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության (որի անդամ է նույն Դավիթ Սարգսյանը) ու ԱԺ ՀՀԿ–ական մեծամասնության դեմ։
Ըստ նրա՝ ԲՀԿ ղեկավարը խաղատան մենաշնորհ ունի Երևանի մերձակայքում և ճնշում է այդ ոլորտի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։
Դժվար է ասել, թե արդյոք Տիգրան Սարգսյանի սիրելի նախարար Դավիթ Սարգսյանն իր այդ բոցաշունչ ելույթի ժամանակ ինքն իրեն հաշիվ տվե՞լ է, թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ նա հանդես է եկել հահակառավարական հայտարարությամբ, քանզի 100 միլիոն դոլարից ավելի ներդրում անելու դեպքում ՀՀ կառավարությունն ու ԱԺ մեծամասնությունն է որոշել թույլ տալ խաղատան կառուցում մայրաքաղաքի մերձակայքում։
Եթե Դավիթը դեմ է, որ «Շանգրիլան»–ն միակը լինի, ապա կարող է խնդրել իր միլիարդատեր շեֆերին՝ Սերժ և Տիգրան Սարգսյաններին 100 միլիոն դոլարից ավելի ներդրմամբ մի խաղատուն կառուցել ու նվիրել իրեն։ Այդպիսով Ծառուկյանը լուրջ մրցակից կունենա այդ ոլորտում։
Այնպես որ, դեմագոգիկ ելույթ ունենալն ու Սերժի գրպանը հարստացնող կարմիր կետագծերի և արագաչափերի թեմայով քննարկումների ժամանակ «Շանգրիլան» հիշեցնելը ոչ միայն էժանագին, այլ նաև ախմախ քայլ էր։
«Օֆշորի Տիկոյի» Դավիթիկն իր ելույթից հետո պետք է վեր պարզեր «Ո՛չ սերժատիկոյական օլիգարխիային» պաստառն ու հրաժարական տար։ Բայց քանի որ նման բան տեղի չունեցավ, ուստի ֆինանսների ոչ հարգարժան նախարարը թող իր կաբինետում ընդդիմություն–ընդդիմություն խաղա վարչապետի ու վերջինիս օրթախ Կճոյանի հետ։
Մեզ մնում է սպասել Սերժ և Տիգրան Սարգսյանների արմատական ելույթներին։ Տեսարանն ամբողջական կդառնա միայն թատրոնի ռեժիսորների բեմում հայտնվելուց հետո։
Կարեն Հակոբջանյան