«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ–ն արձագանքել է ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Բաբայանի կոչին
Այսօր Ազգային Ժողովի պատգամավոր Վահան Բաբայանը կոչ արեց բոլոր երիտասարդական հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին ու անհատներին արձագանքել, միավորվել և ստեղծել նոր պլատֆորմ, միասնական կոլեգիալ մարմին, որպեսզի Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման պրոցեսում ակտիվ գործունեություն ծավալվեն նաև ոչ քաղաքական կազմակերպությունները:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասրակական կազմակերպությունը կարևորելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում հասարակական կազմակերպությունների դերակատարումը, ողջունում է ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը առաջարկը:
Մենք համոզված ենք, որ Հայաստանի խնդիրների համար պետք է պայքարեն բոլոր ՀՀ քաղաքացիները` անկախ սեռից, մաշկի գույնից, ազգային ու կրոնական պատկանելությունից: Միայն միասնական ջանքերով է հնարավոր մեր երկրում լուծել կարևորագույն խնդիրները և դիմագրավել արտաքին մարտահրավերներին:
Այս տեսանկյունից ելնելով` «Սինջար եզդիների ազգային միավորում» հասրակական կազմակերպության խորհուրդը որոշում է կայացրել ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի հետ քննարկել նոր ստեղծվելիք պլատֆորմում կազմակերպության մասնակցության ձևաչափը և պլատֆորմի շրջանակներում ծավալվելիք աշխատանքների հիմնական կետերը:

«Սինջար եզդիների ազգային միավորում»