Լրահոս

25.03.2014 23:05


ՀԿ նախագահ. «Կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջում պետք է մասնակցություն ունենան նաև ՀԿ–ները»

ՀԿ նախագահ. «Կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջում պետք է մասնակցություն ունենան նաև ՀԿ–ները»

Այժմ գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք հիմնադրվել են ու շարունակում են իրենց ակտիվ գործուներությունը համապատասխան ոլորտներում: ՀԿ-ները հասարակական- քաղաքական դաշտում կարևորագույն տեղ են զբաղեցնում ՝ իրենց ընդլայնմամբ, միավորմամբ և համախմբվածությամբ: Երիտասարդների կողքին հասարարական կազմակերպության ձգտումը, նպատակը, և գործնականում կատարված աշխատանքները նշանակալից դեր են խաղում ժամանակակից երիտասարդների կյանքում: Եվ այս ոլորտում այն օգտագործվում է նաև քաղաքականության սուբյեկտի և օբյեկտի վիճակի բնութագրման համար: Հատկապես շեշտը դնեմ այն հանգամանքի վրա, որ գոյություն ունի ՀԿ- ների համար սահմանադրական օրենք, և ըստ ընդունված օրենքի, այն ձևավորվում է կամավոր և պրոֆեսիոնալ (մասնագիտական) հատկանիշների հիման վրա, այլ ոչ թե հիմք է դրվում ոչ պիտանի քանակի մեջ:
Վերջին ժամանակներս շրջանառվող չորս ոչ իշխանական խմբակցությունների՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը պետք է դուրս գա խորհրդարանական մակարդակից և ընդգրկի հասարակության ավելի լայն շրջանակներ՝ մասնավորապես հասարակական կազմակերպություներ, որոնք այս հարցում պետք է գործուն մասնակցություն ունենան: Հաշվի առնելով ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը, որի արդյունքը բազմաթիվ ձախողումներն ու ամենաթողությունն է, կարծում եմ, որ այդ գործընթացը առավել քան արդիական է:

«Երիտասարդների կողքին» ՀԿ նախագահ Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը