Լրահոս

26.03.2014 09:23


Արձագանք Վահան Բաբայանի կոչին

Արձագանք Վահան Բաբայանի կոչին

Մարտի 25-ին` ԱԺ հայտարարությունների ժամին, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հանդես եկավ առաջարկությամբ` ստեղծել նոր պլատֆորմ, միասնական կոլեգիալ մարմին, որպեսզի Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման, ինչպես նաև կառավարությանն անվստահություն հայտնելու խորհրդարանական գործընթացներին զուգընթաց՝ գործընթացներ ծավալվեն նաև ոչ կուսակցական, այսինքն՝ հասարակական սեկտորում։

Ըստ այդմ, «Քաղաքացիական զարթոնք» հասարակական կազմակերպությունը հայտնում է իր պատրաստակամությունը պատգամավորի հետ քննարկելու ստեղծվելիք մարմնի ձևավորման գործողությունների պլանն ու հետագա հարցերը:

Միևնույն ժամանակ մենք կարևորում ենք երիտասարդական կառույցների համագործակցության լայն ձևաչափը մեր երկրի առջև ծառացած խնդիրներն առավել օպտիմալ կերպով լուծելու նպատակով:

«Քաղաքացիական զարթոնք» ՀԿ-ի խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը