Հարցեր Գալուստ Սահակյանին «ամբոխագիտության» թեմայով
Հետաքրքիր է՝ երբ Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ իրեն ու իր իշխանության վարած քաղաքականությանը դեմ է ՀՀ ազգաբնակչության 80 տոկոսը, հիմա այդ 80 տոկոսը ժողովո՞ւրդ է, թե՞ ամբոխ:
Հետաքրքիր է՝ երբ Սերժ Սարգսյանը Եռաբլուրում, դիմելով քաղաքացուն, բարկացած նետում է. «էկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», հիմա այդ քաղաքացուն համարենք ժողովրդի՞, թե՞ ամբոխի մասնիկ:
Հետաքրքիր է՝ երբ Սերժ Սարգսյանը, դիմելով գյուղացուն, զայրացած ասում է. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո տղան արտագաղթել է», հիմա այդ գյուղացին ժողովրդի՞, թե՞ ամբոխի մասնիկ է:
Հետաքրքիր է՝ երբ Սերժ Սարգսյանը, լրագրողի հարցին ի պատասխան, ասում է. «Ինչքան ուզեք, էնքան խփենք» (տոկոս), հիմա այդ խփած տոկոսի մեջ մտնող ընտրողների քանակությունը ժողովո՞ւրդ է, թե՞ ամբոխ:
Հետաքրքիր է՝ երբ Սերժ Սարգսյանը տնազուրկ դարձած Կոնդի բնակիչներին ասում է. «Եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն ի՞նձ պետք է մեղադրեք», հիմա այդ բնակիչները ժողովո՞ւրդ են, թե՞ ամբոխ:
Հետաքրքիր է՝ երբ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում բողոքող ազատամարտիկներին համարում է նվնվացողներ, հիմա այդ ազատամարտիկները ժողովո՞ւրդ են, թե՞ ամբոխ:
Հետաքրքիր է՝ երբ ՀՀԿ ԳՄ եւ կառավարության նիստերի օրերին այդ շենքերի դիմաց բողոքի ակցիաներ են իրականացնում հասարակության տարբեր խմբեր ներկայացնող մարդիկ, հիմա այդ ակցիաների մասնակիցները ժողովո՞ւրդ են, թե՞ ամբոխ:
Հետաքրքիր է՝ երբ տարբեր մարզերի բնակիչներ փակում են համապետական ճանապարհները, հիմա այդ մարդիկ ժողովո՞ւրդ են, թե՞ ամբոխ:
Հետաքիրքիր է՝ երբ Հանրապետության հրապարակում մեթան գազով լցված փուչիկների պայթյունից այրվեց ավելի քան 150 մարդ, հիմա այդ «պաժառից» տուժածները ժողովո՞ւրդ են, թե՞ ամբոխ:
Հետաքրքիր է՝ վերջին տարիներին երկիրը լքած 300 հազար քաղաքացիները ժողովո՞ւրդ են, թե՞ ամբոխ:
Հետաքրքիր է՝ 37 տոկոս կազմող աղքատները, նաեւ՝ ծայրահեղ աղքատներն ու ավելի մեծ տոկոս կազմող գործազուրկները հիմա ժողովո՞ւրդ են, թե՞ ամբոխ:

Կիմա Եղիազարյան