Լրահոս

26.03.2014 11:07


Սիրիայի ճգնաժամը դարձել է Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովի առաջին օրվա թեման

Սիրիայի ճգնաժամը դարձել է Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովի առաջին օրվա թեման

Նախօրեին Քուվեյթում ավարտվել է Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովի առաջին օրը, որի ընթացքում քննարկվել են սիրիական բախումները։ Կողմերը ներկայացրել են խնդրի սեփական տեսլականը, որի հետ բախվում են արաբական երկրները, և հնարավոր լուծումները։ Առավոտյան նիստում խոսքը տրվել է Ստամբուլում տեղակայված Հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ ալ–Ջարբին և ԱՊԼ–ի ու ՄԱԿ–ի համատեղ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիին։ Ալ–Ջարբը հայտարարել է, որ արաբական պետությունների դեսպանատները Սիրիայում պետք է փոխանցել Ազգային կոալիցիային, ակտիվացնել ռազմամթերքի մատակարարումն ընդդիմությանը, իսկ Հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան պետք է զբաղեցնի Սիրիայի տեղը ԱՊԼ–ում։

Նշենք, որ Սիրիայի աթոռը Լիգայում դատարկ է 2011թ. նոյեմբերից սկսած։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը