Լրահոս

26.03.2014 21:15


Հյուսիսային Կորեան իրականացրել է արգելված երկու հրթիռների արձակում

Հյուսիսային Կորեան իրականացրել է արգելված երկու հրթիռների արձակում

ԿԺԴՀ-ն իրականացրել է արգելված երկու հրթիռների արձակում: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Միջին հեռավորության «Նոդոն» բալիստիկ հրթիռները տասը րոպեի տարբերությամբ արձակվել են Ճապոնական ծովի ուղղությամբ։

Նշենք, որ ըստ ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշման՝ Հյուսիսային Կորեային արգելված է իրականացնել բալիստիկ հրթիռների արձակում։ Վերջին հինգ տարիների ընթացքում Փհենյանն առաջին անգամ է խախտում այս որոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը