Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն ասել է, որ այս տարի հացազգիների կայուն բերք կլինի, սակայն մտահոգություն է հայտնել եղանակային անբարենպաստ պայմանների համար։
«Բնության այս վիճակը անհանգստացնում է մեզ. երբ գարունը շուտ է սկսվում, ցրտահարության վտանգը մեծանում է: Ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ եղանակը որոշ տեղերում զրոյից ցածր չի կարող լինել: Ընդհանուր առմամբ, այգիների վիճակը շատ լավ է, բայց ցրտահարության վտանգ տեսնում ենք»։
Բերբերյանը նաև տեղեկացրել է, որ մոտ հարյուր յոթանասուն գյուղատնտեսի իրենք ապահովել են որակյալ կարտոֆիլի սերմով:
Անդրադառնալով ոռոգման համակարգի խնդիրներին՝ մասնագետը նշել է, որ այսօր ջրօգտագործող ընկերություններն են համակարգում այդ ոլորտը, որտեղ անարդարացիորեն հստակ մոնոպոլ վիճակ է ստեղծվել։ Իսկ առաջիկայում, ըստ բանախոսի, հնարավոր է մսի գնի բարձրացում։
Հրաչ Բերբերյան. «Ցրտահարության վտանգ կա»

7or.am