Լրահոս

26.03.2014 20:44


Մադուրո. «Վենեսուելական զինված ուժերում պառակտում չի լինելու»

Մադուրո. «Վենեսուելական զինված ուժերում պառակտում չի լինելու»

Վենեսուելական զինված ուժերում չի եղել և չի կարող լինել պառակտում, չնայած ընդդիմադիրների համապատասխան մտադրություններին։ Այս մասին նախօրեին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Ընդդիմությունը հույս ունի, որ բանակում պառակտում կլինի, սակայն, վերջին իրադարձություններից դատելով, այն ստանում է հակառակ արդյունք,–նշել է նախագահը,– միությունը քաղաքացիական և զինծառայող վենեսուելացիների միջև միայն ամրապնդվում է»։

Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր օդուժի երեք գեներալների ձերբակալման մասին, որոնք պատրաստվում էին խռովություն բարձրացնել։ Նրանց ծրագրերի մասին հայտնի է դարձել սպաների շնորհիվ, որոնք ժամանակին տեղեկացրել են հրամանատարությանը ռազմական անհնազանդության վտանգի մասին։ Հետաքննությունը ցույց է տվել, որ նրանք կապված էին ընդդիմության հետ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը