Լրահոս

26.03.2014 12:49


ԱԺ նախագահն Արամ Հարությունյանի պահվածքն անցանկալի է համարում

ԱԺ նախագահն Արամ Հարությունյանի պահվածքն անցանկալի է համարում

ՀՀ ԱԺ այսօրվա նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին կոչ է արել անդրադառնալ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պահվածքին։ Հիշեցնենք, որ նախօրեին նախարարը բնապահպան–ակտիվիստներից մեկին սպառնացել էր. «Ականջներդ կկտրեմ, կտամ ձեռքդ, ա՛յ լակոտ»:

Էլինար Վարդանյանն ընդգծել է, որ դա անթույլատրելի է։

ԱԺ նախագահն էլ Արամ Հարությունյանի պահվածքն «անցանկալի երևույթ» է անվանել:

–Ճիշտ չեմ համարում որևէ անձի կողմից նման պահվածքը: Դա իրոք անցանկալի երևույթ է,–ասել է Հ. Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը