Այսօրվա խորհրդարանական նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱրամՄանուկյանը հայոց լեզվիհերթական դասերն է տվել պատգամավորներին։ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը նա օրենսդիրներին կոչ է արել հայերենճի՛շտխոսել:
–Ձերբառապաշարումհաճախհայերենոչճիշտբառեր եք գործածում: Օրինակ՝ «գտնումեմ»արտահայտությունհայերենում չկա, պետքէասել՝ կարծումեմ: «Ըստինձ», «նամանավանդ»բառերիփոխարենպետք էօգտագործել «ըստիս», «մանավանդ»։ «Ամենալավագույն» բառը բացարձակապես սխալ է. «լավագույնը» լիովին արտահայտում է այդ միտքը։ «Հույսով եմ» արտահայտություն չկա, կա «հուսով եմ»,–ասել է Ա. Մանուկյանը:
Նա դիտողություն է արել նաև ԱԺ նախագահ ՀովիկԱբրահամյանին՝ ընդգծելով, որ «գրանցվելեն 108 պատգամավորներ»–ի փոխարեն պետք է ասել՝ «գրանցվելէ 108 պատգամավոր»:
Հայոց լեզվի դասերը թերևս ապարդյուն չեն անցել, քանզիերբ Արամ Մանուկյանն իր խոսքում ասել է՝ 7000 աշակերտներ, Հովիկ Աբրահամյանը միանգամից արձագանքել է.
Հայոց լեզվի դասեր ԱԺ–ում
Այսօրվա խորհրդարանական նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայոց լեզվի հերթական դասերն է տվել պատգամավորներին։ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը նա օրենսդիրներին կոչ է արել հայերեն ճի՛շտ խոսել:
–Ձեր բառապաշարում հաճախ հայերեն ոչ ճիշտ բառեր եք գործածում: Օրինակ՝ «գտնում եմ» արտահայտություն հայերենում չկա, պետք է ասել՝ կարծում եմ: «Ըստ ինձ», «նամանավանդ» բառերի փոխարեն պետք է օգտագործել «ըստ իս», «մանավանդ»։ «Ամենալավագույն» բառը բացարձակապես սխալ է. «լավագույնը» լիովին արտահայտում է այդ միտքը։ «Հույսով եմ» արտահայտություն չկա, կա «հուսով եմ»,–ասել է Ա. Մանուկյանը:
Նա դիտողություն է արել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ընդգծելով, որ «գրանցվել են 108 պատգամավորներ»–ի փոխարեն պետք է ասել՝ «գրանցվել է 108 պատգամավոր»:
Հայոց լեզվի դասերը թերևս ապարդյուն չեն անցել, քանզի երբ Արամ Մանուկյանն իր խոսքում ասել է՝ 7000 աշակերտներ, Հովիկ Աբրահամյանը միանգամից արձագանքել է.
–7000 աշակերտներ չէ, 7000 աշակերտ, ճի՛շտ խոսեք։
7or.am