Լրահոս

26.03.2014 13:45


Քեսաբի իրադարձությունների շուրջ Հայաստանի իշխանությունների արձագանքում հստակություն չկա

Քեսաբի իրադարձությունների շուրջ Հայաստանի իշխանությունների արձագանքում հստակություն չկա

«Քեսաբը պատմական Հայաստանի վերջին մնացորդածն է, պետք է հստակ քայլեր լինեն, առավել ևս, որ Թուրքիան միանշանակ դերակատարություն ունի և նրա անմիջական մասնակցությամբ է եղել հարձակումը», -այսօրվ ա ասուլիսին ասել է Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչ Ներսես Սարգիսյանը։ Նա նաև ընդգծել է, որ Քեսաբի իրադարձությունների շուրջ Հայաստանի իշխանությունների արձագանքում հստակություն չկա։ «Տեղի ունեցածը ազգային հարց է և ինչ-որ փոքրամասնության խնդրի մասին չէ խոսքը»,–ասել է Սարգիսյանը։

Հալեպի Ազգային իշխանության մեկ այլ ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանն էլ անդրադարձել է թուրքական գործոնին՝ իր հերթին նշելով, որ Թուքրիան ամեն կերպ օժանդակել և մասնակցել է Քեսաբի վրա հարձակմանը:

«Քեսաբցիները կարող են հետ վերադառնալ, բայց դա շատ շուտ չի լինի: Քանի, որ ծրագրված ձևով են աշխատում տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու համար, ժամանակ է պետք: Երբ ապահով լինի, մեր հայերը կվերադառնան իրենց տները»,- ասաց Յուզբաշյանը՝ միաժամանակ նշելով, որ Սիրիայի իշխանություններն իրենց պարտականությունն առավելագույն ձևով կատարում են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը