Լրահոս

26.03.2014 14:09


Աշխատանքի նշանակվելու համար 3000 դոլարով կեղծ դիպլոմ է ձեռք բերել

Աշխատանքի նշանակվելու համար 3000 դոլարով կեղծ դիպլոմ է ձեռք բերել

Հատուկ քննչական ծառայությունում հարուցված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին աշխատակից Մուշեղ Վարդանյանը ՔԿՀ-ի ապահովման բաժնի առաջատար մասնագետի թափուր հաստիքին նշանակվելու համար օգտագործել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ: Այս մասին հաղորդում է ՀՔԾ-ն:


Վերջինս ուսանած չլինելով Ուկրաինայի Ի. Ֆրանկոյի անվան Լվովի պետական տնտեսագիտական համալսարանում և տնտեսագետի որակավորում չունենալով` 2001թ. աշնանը ոմն Սերյոգայից 3000 ԱՄՆ դոլար գումարով ձեռք է բերել կեղծ դիպլոմ, որը 2013թ. սեպտեմբերի 27-ին ներկայացրել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ղեկավարին:


Մուշեղ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը