Լրահոս

26.03.2014 14:56


Դանակավորված տղամարդը մտել է ԱԺ անցակետ (տեսանյութ)

Դանակավորված տղամարդը մտել է ԱԺ անցակետ (տեսանյութ)

Քիչ առաջ ՀՀ ԱԺ–ում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Դանակավորված մի տղամարդ՝ Աշոտ անունով, ներս է մտել խորհրդարանի անցակետ, բարձրացրել վերնաշապիկը, դանակով վնասել իրեն և պահանջել է տեսնել Սերժ Սարգսյանին:

Նա դժգոհել է, որ բազմիցս դիմումներ է գրել, հացի փող պահանջել, բայց ապարդյուն:

ԱԺ անվտանգության աշխատակիցները փորձել են հանգստացնել տղամարդուն, անգամ նրան գումար են տվել, ինչից հետո նա հեռացել է ԱԺ–ի տարածքից։

7or.am


Մանրամասները՝ aysor.am–ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը