Մեկնաբանություն

26.03.2014 15:36


Ո՞վ էիք, ի՞նչ եք, ի՞նչ եք լինելու

Ո՞վ էիք, ի՞նչ եք, ի՞նչ եք լինելու

«Ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ» հարցն առավել քան հրատապ դարձավ Հայաստանում։

Իշխանության վերին օղակների օրինակով սկսվել է սեփական կենսագրության վերախմբագրման համատարած տենդ։ Դռնապանը դարձել է հիմնարկի անփոխարինելի աշխատակից, սուրճ մատուցող քարտուղարուհին՝ հաստատության մուսան, շարքային չինովնիկը՝ «բարձր մակարդակներում հարց լուծող տղա», մանկապիղծը՝ խորհրդական, խորհրդականը՝ մանկապիղծ, դիահերձողը՝ առաջնակարգ վիրաբույժ, փալասը՝ պարսկական գորգ, ջորին՝ արաբական նժույգ, հոտած պանիրը՝ Ռոքֆոր... մի խոսքով։

Ու բոլորը հերոս են. անկախ տարիքից ու սեռից` անմիջական մասնակցություն են ունեցել հաղթանակած պատերազմին, օր ու գիշեր կարիքավորների կողքին են, Սահմանադրության ու օրհներգի համահեղինակն են, մտքի ու բազկի տիտանն են...

Ի վերջո, ամեն ինչ այնքան խճճված է, որ նույնիսկ հարազատները չեն կարողանում տեղը բերել իրենց «ջորիներին»։ Իշխանության վերին օղակներն էլ անհարմար վիճակում են հայտնվել։

Հանկարծ պարզվեց, որ բոլորին հայտնի «փալասը» լրիվ այլ կենսագրություն ունի՝ ինչ–որ տեղ իրենցից լավը։ Մի տեսակ անհարմար բան է ստացվել։ Ու որոշել են իշխանության վերին օղակները, իրենց օրինակով, ներկայանալ բացառապես սեփական դեմքով, բայց չեն հասցնի, համ էլ՝ իմաստ չունի։ Ավելի վատ ...

Ժամանակները փոխվում են, գալու են իրական կենսագրությամբ մարդիկ...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը