Լրահոս

26.03.2014 15:53


Դեղագործության ոլորտի 5-րդ «Առանց փողկապների» հանդիպմանը կքննարկվի «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը

Դեղագործության ոլորտի 5-րդ «Առանց փողկապների» հանդիպմանը կքննարկվի «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը

Մարտի 29-30-ը, Աղվերանի «ՊԱՐԿ ՌԵԶՈՐԹ ԱՂՎԵՐԱՆ» հանգստյան տանը (www.parkresort.am) կկայանա դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «Առանց փողկապների» 5-րդ հանդիպումը։ Արդեն ավանդական դարձած հանդիպմանը այս տարի ևս ներկա են գտնվելու Հայաստանի դեղագործության ոլորտի ավելի քան 40 կազմակերպություններ, տեղական արտադրողներ, արտասահմանյան դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների, ներմուծող ընկերությունների ղեկավարներ, պետական ոլորտի պաշտոնյաներ, փորձագետներ։

Միջոցառման առաջին օրը մարտի 29-ին կքննարկվեն Դեղագործության ոլորտի օրենսդրական բարեփոխումների, «Դեղերի մասին» նոր օրենքի, ինչպես նաև դեղերի գրանցման, ներմուծման և արտահանման, գովազդման վերաբերյալ այլ օրենսդրական նախաձեռնությունների

Քննարկման առարկա կդառնա նաև «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը։ Վեջինիս նպատակն է տեղական դեղարտադրությունը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին և բարելավել հայկական դեղերի որակը։ Ակնկալվում է, որ նոր օրենքը կնպաստի հայկական արտադրողների մրցունակությանը և մասնաբաժնի ընդլայնմանը ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային շուկայում։

Մարտի30-ին մասնակիցները կանդրադառնան մաքսային և հարկային բարեփոխումներին, 2014թ. պետական աջակցության ծրագրի շրջանակներում դեղագործական ոլորտին աջակցության գործիքակազմին։

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության գերակա ճյուղ հանդիսացող Դեղագործության/Բիոտեխնոլոգիաների ոլորտի 2012-2015թթ ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքները և նախատեսվող քայլերը։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն ՊԱԳ չափանիշների ապահովման նպատակով ընկերությունների կողմից իրականացվելիք գործողությունների ժամանակացույցը և ընթացակարգը, ինչը նրանց հնարավորություն կընձեռի մեծացնել վաճառքի ծավալները, դառնալ ավելի մրցունակ համաշխարհային շուկայում։

Այս խորագրի վերջին նյութերը