Լրահոս

26.03.2014 16:22


Չեխիան հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Չեխիան հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Չեխիայի խորհրդարանը հրաժարվել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ ԵՄ կարգադրությամբ։ Պատգամավորները հրաժարվել են նաև բռնանվաճում ընդունել Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու փաստը։ Այս մասին գրում է «Czech Today» թերթը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ը և ԵՄ–ն որոշ ռուսական պաշտոնյաների և տնտեսվարողների նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառում։ Ռուսաստանն, ի պատասխան, որոշ ամերիկյան, կանադական և եվրոպական քաղաքական գործիչների և պաշտոնյաների նկատմամբ ֆինանսական և վիզային պատժամիջոցներ է կիրառել։

Ավելի վաղ ռուսական ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Մոսկվայի հետ պատժամիջոցների լեզվով խոսելը տեղին չէ։ Նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր, որ հնարավոր սանկցիաների վնասը «փոխադարձ կլինի»։

Նախօրեին էլ G7–ի երկրները հայտարարել էին G8–ին Ռուսաստանի անդամակցության կասեցման մասին, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր քաղաքական կուրսը։ Տեղեկացնում է «vestifinance.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը