Էրդողան. «Twitter»–ի արգելափակումը Թուրքիայի ներքին գործն է»
«Twitter»–ը չի ենթարկվում թուրքական դատարանների որոշումներին, այդ իսկ պատճառով երկրի իշխանությունն արգելափակել է մուտքը։ Տվյալ միջոցը Թուրքիայի ներքին գործն է։ Այս մասին նախընտրական հեռուստահարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը։ Մեկնաբանելով եվրոպական երկրների քննադատությունները՝ վարչապետը կոչ է արել ԵՄ–ին «իր գործերով զբաղվել»։
«Այն, ինչ մենք արել ենք, ներքին հարց է։ Դրա համար կա դատական վճիռ։ Ինչո՞ւ է ԵՄ–ն անտեսում կատարվելիքը այլ երկրներում։ Թող մեզ հետ էլ իրեն պահի այնպես, ինչպես մյուսների հետ»,–մեջբերում են տեղական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։