Էկոնոմիկայի նախարարը պոչամբարի ջուրն իրեն առաջարկելու մասին. «Անտանելի՛ էր»
Այսօր ՀՀ խորհրդարան այցելած էկոնոմիկայի նախարար ՎահրամԱվանեսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ համ ուներ բնապահպան–ակտիվիստների կողմից իրեն առաջարկված պոչամբարի ջուրը։
–Սկզբիցուզումէիխմել, մոտեցրեցի, բայց հետոհասկացա, որդագետիջուրէ,–խոստովանել է նախարարը,–եսդեռպատրաստչեմգետիջուրխմել: Ես հոտքաշեցի, որհասկանամ՝ինչջրիմասինէխոսքը։
Իսկ տեղի ունեցած միջադեպը նախարարն անտանելի է անվանել.
Նույն հարցին անդրադարձել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ՎաչեԳաբրիելյանը: Հարցին՝ նախարարի կողմից ակտիվիստի ականջներ կտրելու ցանկությունը նորմա՞լ է, նա պատասխանել է.
–Դափոխաբերականիմաստովէրասված: Դուքպատկերացնու՞մեք՝որևէմեկըորևէմեկիականջներըկտրի: Բնականաբար, դա ցավալիարտահայտությունէ, որիհամարեսցավումեմ։
Էկոնոմիկայի նախարարը պոչամբարի ջուրն իրեն առաջարկելու մասին. «Անտանելի՛ էր»
Այսօր ՀՀ խորհրդարան այցելած էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ համ ուներ բնապահպան–ակտիվիստների կողմից իրեն առաջարկված պոչամբարի ջուրը։
–Սկզբից ուզում էի խմել, մոտեցրեցի, բայց հետո հասկացա, որ դա գետի ջուր է,–խոստովանել է նախարարը,–ես դեռ պատրաստ չեմ գետի ջուր խմել: Ես հոտ քաշեցի, որ հասկանամ՝ ինչ ջրի մասին է խոսքը։
Իսկ տեղի ունեցած միջադեպը նախարարն անտանելի է անվանել.
–Եթե ձեզանից որևէ մեկը հայտնվեր նման իրավիճակում, չեմ կարծում, թե սառնասիրտ կվերաբերվեր: Դա ուղղակի անտանելի էր, անտանելի՛։ Իհարկե, կարելի է կարծիք հայտնել, բայց չափերը չպետք է անցնել: Չի՛ կարելի կոշիկներով աթոռի վրա կանգնել ու գոռալ ամբողջ կոնֆերանսի ընթացքում։
Նույն հարցին անդրադարձել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: Հարցին՝ նախարարի կողմից ակտիվիստի ականջներ կտրելու ցանկությունը նորմա՞լ է, նա պատասխանել է.
–Դա փոխաբերական իմաստով էր ասված: Դուք պատկերացնու՞մ եք՝ որևէ մեկը որևէ մեկի ականջները կտրի: Բնականաբար, դա ցավալի արտահայտություն է, որի համար ես ցավում եմ։
7or.am