Լրահոս

26.03.2014 18:04


Ղրղզստանում քրեորեն կպատժվեն համասեռամոլների նկատմամբ դրական վերաբերմունքի համար

Ղրղզստանում քրեորեն կպատժվեն համասեռամոլների նկատմամբ դրական վերաբերմունքի համար

Ղրղզստանի պատգամավորներն օրինագիծ են մշակել, որը վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսում ոչ ավանդական սեռական հարաբերություններ քարոզելու համար։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Օրինագծի մշակողների կարծիքով նոր փաստաթուղթը կոչված է «պահպանել ղրղզական հասարակության ավանդական ընտանիքները, մարդկային, բարոյական, պատմական արժեքները»։ Քրեական պատիժ է նախատեսվում նաև ԶԼՄ–ում այնպիսի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու համար, որոնք բաց կամ քողարկված ձևով խրախուսում են ոչ ավանդական սեռական հարաբերությունները։

Տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը