Կառավարությունը «Դեմ եմ»–ից պահանջում է նախապայմաններով չխոսել (տեսանյութ)
ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվել է՝ «Դեմ եմ»–ի հետ երկխոսության պատրաստ կառավարությունը նաև պատրա՞ստ է կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքից պարտադիր բաղադրիչը հանել։
Ի պատասխան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ պատրաստ են աշխատել «Դեմ եմ» շարժման հետ՝ քննարկելու և շտկելու օրենքումառկա բացերը։
Տիգրան Ուրիխանյանը, սակայն, պահանջել է կոնկրետ պատասխանել՝ պատրա՞ստ են կասեցնել պարտադիր բաղադրիչը, թե ոչ։ Բայց այս անգամ էլ Վաչե Գաբրիելյանը նույնն է կրկնել՝ ավելացնելով.
–Չեմ կարծում, որ անհրաժեշտ է նախապայմաններով խոսել երկուստեք։ «Դեմ եմ»–ի հետ հանդիպման ժամանակ կքննարկենք այն հարցերը, որոնք փոփոխման ենթակա են կամ ենթակա չեն։ Եվ կարծում եմ՝ այդ հանդիպումն անպայման պետք է լինի ՍԴ որոշումից հետո։ Մենք նախապայմաններ չենք դնում և չենք ցանկանում, որ նրանք նույնպես նախապայմաններ դնեն։
Կառավարությունը «Դեմ եմ»–ից պահանջում է նախապայմաններով չխոսել (տեսանյութ)
ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվել է՝ «Դեմ եմ»–ի հետ երկխոսության պատրաստ կառավարությունը նաև պատրա՞ստ է կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքից պարտադիր բաղադրիչը հանել։
Ի պատասխան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ պատրաստ են աշխատել «Դեմ եմ» շարժման հետ՝ քննարկելու և շտկելու օրենքում առկա բացերը։

7or.am