«Ֆեյքերի մասին խոսում է մի մարդ, ով արթնանում և քնում է համացանցում»
Թերևս կարելի էր չանդրադառնալ ՀՀԿ-ի ինտելեկտուալ շտեմարանի այսօրվա հայտարարությանը, եթե այն հակասական և հակասականության մեջ այդքան ծիծաղելի չլիներ: Աշոտյանը, որն իր վրա է վերցրել ՀՀԿ-ի ֆեյքի պատվավոր առաքելությունը, դժգոհում է, որ իր հարազատ կառավարության քննադատությանը հանդիպում է լրատվական կայքերում: Զվարճալի է, չէ՞, որ այս մասին խոսում է մի մարդ, ով արթնանում և քնում է համացանցում, առիթ-անառիթ ֆեյսբուքյան ստատուսների հեղեղով փորձում է ցեխ շպրտել իր ընդդիմախոսների հասցեին, իսկ ԱԺ-ում դժգոհում է, որ իր իրական դեմքը հաճախ է տեսնում կայքերի միջոցով: Սույն նախարարն այնքան է խորացած վիրտուալ կյանքում, որ ժամանակ չի գտնում իր բուն պարտավորությունները կատարելու համար, և նրա ղեկավարած ոլորտը շարունակում է մնալ երկրի ամենաանմխիթար և կոռուպցիայի մեջ խրված ոլորտներից մեկը: Ֆեյսբուքյան ստատուսներ քոմենթելու փոխարեն նախարարը միգուցե երբեմն ժամանակ գտնի և զբաղվի, օրինակ, դպրոցներում պարտադիր դարձած դրամահավաքներով: Ինչ վերաբերվում է այն դժգոհությանը, թե ինչու ԲՀԿ պատգամավորները նրա ճաճանչափայլ ճակատին ամբողջ ճշմարտությունը չեն ասում ԱԺ ամբիոնից, ապա պետք է հիասթափեցնեմ նրան: Քաղաքական դաշտում իր զրոյական դերակատարությամբ հայտնի նախարարը այն գործիչը չէ, որի վրա արժեր ծախսել խորհրդարանական կարճ և թանկ րոպեները: Ի տարբերություն ՀՀԿ-ի՝ ոչ իշխանական ուժերը փորձում են ԱԺ ամբիոնը օգտագործել ոչ թե սեփական ինքնագովազդի, այլ ժողովրդի խնդիրները վեր հանելու համար: Ի դեպ, Աշոտյանին խորհուրդ եմ տալիս դուրս գալ վիրտուալ կյանքից և երբեմն կենդանի շփում ունենալ գոնե հարազատ ՀՀԿ-ականների հետ: Գոնե այդ մարդիկ կհամոզվեն, որ Արմեն Աշոտյանը ոչ թե ֆեյք է, այլ իրական, միս և արյուն ունեցող անձնավորություն:
«Ֆեյքերի մասին խոսում է մի մարդ, ով արթնանում և քնում է համացանցում»
Թերևս կարելի էր չանդրադառնալ ՀՀԿ-ի ինտելեկտուալ շտեմարանի այսօրվա հայտարարությանը, եթե այն հակասական և հակասականության մեջ այդքան ծիծաղելի չլիներ:
Աշոտյանը, որն իր վրա է վերցրել ՀՀԿ-ի ֆեյքի պատվավոր առաքելությունը, դժգոհում է, որ իր հարազատ կառավարության քննադատությանը հանդիպում է լրատվական կայքերում:
Զվարճալի է, չէ՞, որ այս մասին խոսում է մի մարդ, ով արթնանում և քնում է համացանցում, առիթ-անառիթ ֆեյսբուքյան ստատուսների հեղեղով փորձում է ցեխ շպրտել իր ընդդիմախոսների հասցեին, իսկ ԱԺ-ում դժգոհում է, որ իր իրական դեմքը հաճախ է տեսնում կայքերի միջոցով: Սույն նախարարն այնքան է խորացած վիրտուալ կյանքում, որ ժամանակ չի գտնում իր բուն պարտավորությունները կատարելու համար, և նրա ղեկավարած ոլորտը շարունակում է մնալ երկրի ամենաանմխիթար և կոռուպցիայի մեջ խրված ոլորտներից մեկը: Ֆեյսբուքյան ստատուսներ քոմենթելու փոխարեն նախարարը միգուցե երբեմն ժամանակ գտնի և զբաղվի, օրինակ, դպրոցներում պարտադիր դարձած դրամահավաքներով:
Ինչ վերաբերվում է այն դժգոհությանը, թե ինչու ԲՀԿ պատգամավորները նրա ճաճանչափայլ ճակատին ամբողջ ճշմարտությունը չեն ասում ԱԺ ամբիոնից, ապա պետք է հիասթափեցնեմ նրան: Քաղաքական դաշտում իր զրոյական դերակատարությամբ հայտնի նախարարը այն գործիչը չէ, որի վրա արժեր ծախսել խորհրդարանական կարճ և թանկ րոպեները: Ի տարբերություն ՀՀԿ-ի՝ ոչ իշխանական ուժերը փորձում են ԱԺ ամբիոնը օգտագործել ոչ թե սեփական ինքնագովազդի, այլ ժողովրդի խնդիրները վեր հանելու համար:
Ի դեպ, Աշոտյանին խորհուրդ եմ տալիս դուրս գալ վիրտուալ կյանքից և երբեմն կենդանի շփում ունենալ գոնե հարազատ ՀՀԿ-ականների հետ: Գոնե այդ մարդիկ կհամոզվեն, որ Արմեն Աշոտյանը ոչ թե ֆեյք է, այլ իրական, միս և արյուն ունեցող անձնավորություն: