Բարաք Օբաման ու ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը քննարկել են ուկրաինական ճգնաժամը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը քննարկել են ուկրաինական ճգնաժամն ու դաշինքի հնարավոր գործողությունները՝ ի պատասխան Ղրիմի հանրաքվեին։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ կողմերը նաև քննարկել են պաշտպանության նորացված ծրագրերն ու զորավարժությունների արդյունավետության բարձրացման մեխանիզմները։
Միաժամանակ Բարաք Օբաման Բրյուսելում հայտարարել է, թե ուկրաինական ճգնաժամը չի համարում «սառը պատերազմի նախերգանք»։