Աշխարհ

27.03.2014 10:59


Հյուսիսային Կորեայում բոլոր տղամարդիկ պարտավորվել են կրել Կիմ Չեն Ընի սանրվածքը

Հյուսիսային Կորեայում բոլոր տղամարդիկ պարտավորվել են կրել Կիմ Չեն Ընի սանրվածքը

Ինչպես հայտնում է «Բի–ԲԻ–Սի»–ն, Փհենյանը երկու շաբաթ առաջ նոր օրենք է ընդունել, և նոր կանոնակարգին արդեն հետևում են երկրի բոլոր տղամարդիկ։ Վերջինները պարտավորվել են ունենալ երկրի առաջին դեմքի սանրվածքը։ Սակայն որոշ հյուսիսկորեացիներ առանձնահատուկ ոգևորվածություն չեն զգում Կիմ Չեն Ընի սանրվածքը կրելուց։ Ինչպես պատմել է երկրի նախկին քաղաքացին, որը բնակվում է Չինաստանում, Կիմ Չեն Ընի սանրվածքը պահպանողական երկրում այնքան էլ չի ողջունվում, քանզի հիշեցնում է չինացի մաքսանենգների սանրվածքը։ Ինչպես հայտնի է դարձել, կանանց թույլ են տվել ազատ ընտրության իրավունք, և նրանք դեռ կարող են սանրվածք ընտրել պետության կողմից հավանություն ստացած ցուցակից։

Տեղեկացնում է «russian.rt.com»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը