Լրահոս

27.03.2014 11:42


Հրշեջին պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ

Հրշեջին պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. փետրվարի 12-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հրշեջ պարամետիկ Հ. Հ.-ն, գտնվելով աշխատավայրում, քննությամբ դեռևս չպարզված պայմաններում ստացել է գանգոսկրի կոտրվածք` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը