Լրահոս

27.03.2014 20:09


ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը Հյուսիսային Կորեային կոչ է արել դադարեցնել հրթիռների արձակումը

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը Հյուսիսային Կորեային կոչ է արել դադարեցնել հրթիռների արձակումը

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Հյուսիսային Կորեային դադարեցնել բալիստիկ հրթիռներ բաց թողնել և երկխոսություն սկսել ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղություն ապահովելու նպատակով։

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ էր բաց թողել, որոնք, թռչելով մոտ 600 կմ, ընկել են Ճապոնական ծովում։ Հարավային Կորեան մեղադրել է Փհենյանին ՄԱԿ–ի ԱԽ–ի՝ հրթիռային և միջուկային փորձարկումներն արգելող բանաձևը խախտելու մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փհենյանը դա իրականացնում է ի պատասխան Հարավային Կորեայի և ԱՄՆ–ի միջև զանգվածային ծովային զորավարժությունների։

Տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը