Այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց ««ՀԱԷԿ» ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի» որոշման նախագիծը։ Այն ենթադրում է մինչև սույն տարվա մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, պատասխանելով վարչապետի այն հարցին, թե ՀՀ–ն դրանով հրաժարվում է նոր ատոմակայանի կառուցման ծրագրից, ասել է. «Մենք շարունակում ենք ակտիվացնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված աշխատանքները: Այս ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ դանդաղեցումը պայմանավորված էր աշխարհաքաղաքական իրավիճակով և համաշխարհային ճգնաժամով: Պետք է ֆինանսներ գտնենք, որպեսզի նոր էներգաբլոկը կառուցենք»։
Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը մինչև 2016թ. սեպտեմբեր երկարացնելու ծրագրին գործադիրը հավանություն է տվել. «Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները հետաձգվում են, միևնույն ժամանակ ավարտին է մոտենում Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը: Երկրի էներգետիկ անկախության և անվտանգության ողջամիտ մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը»,–հիմնավորում է գործադիրը փաստաթղթում։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կապալառուն կլինի «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր, «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը։ Նաև «Սարքավորումների և շինությունների համալիր հետազոտությունների ծրագրի» աշխատանքների իրականացման պայմանագիր կստորագրվի «Ռուսատոմ սերվիս»-ի և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի միջև։
Ռուսաստանից ստացվելիք վարկային միջոցներով կերկարաձգվեն ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետները