«Դեմքերը, ա՜խ, բութ են այնպես, կարծես շինված են տապարով»
«Քաղաքականություննինտելեկտուալզբաղմունքէ,–փիլիսոփայում է Արմեն Աշոտյանը եւ քաղաքական ընդդիմախոսներին հորդորում,– կրե՛քմեզ, հաղթե՛քմեզ, հաղթե՛քինտելեկտուալ»:
Մտածում ես՝ լավ, մարդ էր, մի բան ասեց: Բայց, ախր, ինտելեկտի մասին խոսելիս գոնե շուրջը նայեր: Առաջին հերթին Բաղրամյան 26-ի ուղղությամբ, որտեղ նստած իր կուսառաջնորդը մինչեւ հիմա «տարելից» եւ «տարեդարձ» բառերի իմաստը չգիտի եւ դրանք օգտագործում է միանգամայն հակառակ՝ այդ բառերի իմաստին չհամապատասխանող դեպքերում:
Բայց հանգիստ թողնենք Սերժ Սարգսյանին, քանի որ նրա ինտելեկտուալ կարողություններով հիանում է միայն ՀՀԿ-ի տատին: Իսկ վերջինիս գովեստներից էլ ուրախանում է ՀՀԿ առաջնորդը՝ կուսակցության գրասենյակից հեռանալիս, մեքենայի մեջ:
Ա՛յ, սա իսկապես «ինտելեկտուալ շփում» է թեկուզ հեռակա կարգով:
Չենք խոսում արդեն իր հանդեպ քծնանքն ու շողոքորթությունը խրախուսելու, դրանք պետական մակարդակի հասցնելու Սերժ Սարգսյանի ձգտման եւ ցանկության մասին, ինչը նրա «ինտելեկտի» վկայությունն է:
Բայց Աշոտյանը ոչ պալատի կողմն է նայում եւ ոչ էլ՝ շուրջբոլորը ու այդպես միանգամից քաղաքական ընդդիմախոսներից է ինտելեկտ «հայցում», որով կկարողանան իշխանությանը հաղթել:
Ընդդիմախոսները մեկ տարի է օֆշորային սկանդալի հետ կապված Տիգրան Սարգսյանից հստակ պարզաբանում-պատասխան են ակնկալում: Իսկ Աշոտյանի վարչապետը լռում է: Այդ լռությունը պետք է համարենք «մեծ ինտելեկտի» նշա՞ն, թե՞ երբ կիթառն առնում է ձեռքն ու սկսում է բաղաձայնով երգել «Բարով եկար, սիրուն, կռունկ»–ը՝ դրանով ցույց է տալիս իր «ինտելեկտը»:
Օֆշորի թեմայով Տիգրան Սարգսյանի «ինտելեկտուալ» տեւական լռությանը ինչպե՞ս «հաղթեն» ընդդիմախոսները, որ Աշոտյանն իրեն ու իր թիմին «կրված» համարի: Կամ՝ «Նաիրիտի» մութ պատմության շուրջ վարչապետի պատասխանից հետո, որը ոչ համոզիչ էր եւ ոչ էլ անկեղծ, ինչպե՞ս է հնարավոր «հաղթել» նման «ինտելեկտուալին», երբ խնդրի վերաբերյալ բազմաթիվ հարցապնդումներն, իրականում, մնում են անպատասխան:
Կամ՝ գազի համար գաղտնի կուտակած 300 միլիոն դոլարի պարտքի մասին հարցը:
Իրոք, միայն «ինտելեկտուալ» իշխանությունը կարող էր ժողովրդից թաքցնել այդ պարտքը, քանի որ առջեւում ԱԺ եւ նախագահական ընտրություններ էին եւ չէին կարող գազի սակագինը բարձրացնել:
Իսկապես, նման գաղտնի որոշում կարող էին ընդունել միայն հույժ «ինտելեկտուալ» կառավարիչները:
Եվ ընդհարապես, «քաղաքականությունն ինտելեկտուալ զբաղմունք» է ասելով, Աշոտյանը համարում է, որ խոհրդարանական իշխանական խմբակցության ղեկավարից մինչեւ Շմայս, Մանվել ու Սերյան, մինչեւ Սերժ Սարգսյանի կողմից գնված հարվածային գործիքներ. դրանք բոլորը «ինտելեկտուալնե՞ր» են:
Եթե այո, ուրեմն ինտելեկտի մասին աշոտյանական պատկերացումները որեւէ առնչություն չունեն այդ հասկացության բուն բովանդակության հետ:
«Դեմքերը, ա՜խ, բութ են այնպես, կարծես շինված են տապարով»:
Ա՛յ, սա է «Վերջի բոլշեւիկի» եւ նրա խմբակցության իրական բնութագրիչը:
Թե չէ, ինտելե՜կտ…Չեղած բաներից խոսում եք, որ ի՞նչ անեք:
«Դեմքերը, ա՜խ, բութ են այնպես, կարծես շինված են տապարով»
«Քաղաքականությունն ինտելեկտուալ զբաղմունք է,–փիլիսոփայում է Արմեն Աշոտյանը եւ քաղաքական ընդդիմախոսներին հորդորում,– կրե՛ք մեզ, հաղթե՛ք մեզ, հաղթե՛ք ինտելեկտուալ»:

Կիմա Եղիազարյան