Լրահոս

27.03.2014 13:20


Ուկրաինայում 50 տոկոսով կավելացվի գազի սակագինը

Ուկրաինայում 50 տոկոսով կավելացվի գազի սակագինը

Ուկրաինայում նախատեսում են մայիսի մեկին ավելացնել գազի սակագինը միջինը 50%–ով: Այս մասին հայտնել է տնտեսական պլանավորման և բյուջետային ծախսերի «Ուկրաինայի նաֆտոգազ» վարչության տնօրեն Յուրի Կոլբուշկինը։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը փաստել է, որ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո Ուկրաինային գազի գնի համար զեղչերն այլևս անիմաստ են։

Տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը