Լրահոս

27.03.2014 14:12


Երևանի տարածքում 3 հեկտար անտառային հողը անժամկետ տրամադրվել է «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» ՀԿ–ին

Երևանի տարածքում 3 հեկտար անտառային հողը անժամկետ տրամադրվել է «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» ՀԿ–ին

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշեց Երևանի վարչական սահմանում գտնվող 3 հեկտար անտառային հողը անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրվել է «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը, որը մանկապատանեկան, երիտասարդական, կամավորական, արտադպրոցական, ապաքաղաքական և ապառազմական կազմակերպություն է և նպատակ ունի դաստիարակել պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, հոգեպես ամուր, հայրենասեր երիտասարդ սերունդ: Վերջին տարիներին ՀԿ-ին են տրամադրվել մեկ հանգստյան տուն, խաղահրապարակ կառուցելու հողամաս, որտեղ կազմակերպությունն իրականացրել է շինարարական աշխատանքներ, ստեղծել 600 անձի հաշվարկով միջոցառումներ անցկացնելու հնարավորություն:

Այս խորագրի վերջին նյութերը