Յացենյուկ. «Ուկրաինան տնտեսական և ֆինանսական սնանկության շեմին է»
Ինչպես հայտարարել է Գերագույն ռադայի կողմից վարչապետ նշանակված Արսենի Յացենյուկը, Ուկրաինան գտնվում է տնտեսական և ֆինանսական սնանկության շեմին։ Նա մի քանի միջոց է բարձրաձայնել, որոնք, գործադիրի կարծիքով, կօգնեն պայքարել ճգնաժամի դեմ։ Դրանց շարքում են պաշտոնյաների քանակի կրճատումը, հարկերի բարձրացումը և նվազագույն աշխատավարձի բարձրացումից հրաժարվելը։
«Կա՛մ որոշումները կընդունվեն, կա՛մ Ուկրաինան կսնանկանա»,–հայտարարել է Յացենյուկը՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում։

Տեղեկացնում է «russian.rt.com»–ը։