Լրահոս

27.03.2014 17:05


ԱԺ–ում քննարկվում է Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու հարցը

ԱԺ–ում քննարկվում է Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու հարցը

ՀՀ ԱԺ–ն սկսել է քննարկել «Սևանա լճի էկոհամակարգերի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջացառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Համաձայն դրա՝ մինչև 2019թ. հունվարի 1-ը Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը uահմանվում է առավելագույնը 240 մլն մԱյժմ 170 մլն մ3 է այդ չափաքանակը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի խոսքերով՝ նպատակը Սևջուր գետի և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծումը և գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելն է։

Նրա խոսքերով՝ նվազել է նաև արտեզյան և Սև ջրի ջրատվությունը և ոռոգման ջրի արդյունավետ մատակարարման ապահովման անհրաժեշտություն է առաջացել:

–Ոռոգման հարցը լուծել է պետք, դրա համար էլ դիմում եմ լրացուցիչ ջրառի համար, այլընտրանք չկա՛,–ասել է Ա. Անդրեասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը