Լրահոս

27.03.2014 17:13


«Սերժ Սարգսյանի թելադրանքով սկսվեց էժանագին ժողգործիքների նվնվոցը»

«Սերժ Սարգսյանի թելադրանքով սկսվեց էժանագին ժողգործիքների նվնվոցը»

Երբ ՀՀԿ-ականները տեղեկացան, որ ապրիլի 28-ին ոչիշխանական խմբակցությունները պետք է բարձրացնեն կառավարության անվստահության հարցը, այդ իսկ օրվանից, Սերժ Սարգսյանի թելադրանքով, սկսվեց էժանագին ժողգործիքների նվնվոցը: ՀՀԿ-ականներն իրենց էժանագին այդ պահվածքով, բառապաշարով և ցինիկությամբ իբր թե փորձում են ոչիշխանական խմբակցությունների շարունակական կոնսոլիդացիան խոչընդոտել, բայց, արի ու տես, որ հակառակ ազդեցությունն է տալիս: Նրանց այդ նվնվոցը ոչ թե խոչընդոտում է ոչիշխանական խմբակցությունների «հրաշալի քառյակի» շարունակական համագործակցությունը, այլ ավելի է արմատները ընդլայնում և խորացնում: Կարծում եմ՝ «ժողգործիք» կոչվածների ժամանակը լիովին սպառվել է, և իրենց այդ դհոլությամբ ո՛չ անհանգստացնում են, ո՛չ էլ խանգարում։ Պետք է դադարեցնեն իրենց չաշխատող ծրագրերը, քանի որ անիմաստ է: Այսպես, թե այնպես, ինչ էլ պլանավորեն, ինչ էլ մոգոնեն՝ ապրիլի 28-ին «հրաշալի քառյակը» բարձրացնելու է կառավարությանն անվստաություն հայտնելու պահանջը: Բոլորը շատ լավ գիտակցում են, շատ լավ հետևում են, շատ լավ տեղեկացված են և անհամբերությամբ սպասում են այն օրվան, որ ոչիշխանական խմբակցությունները՝ հանրության հետ միասին, դուրս գան «փողոց», և գնալու ենք մինչև իշխանափոխություն:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը