Աշխարհ

27.03.2014 17:39


Սիրիական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել զինյալների գրաված բարձունքները Թուրքիայի հետ սահմանին

Սիրիական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել զինյալների գրաված բարձունքները Թուրքիայի հետ սահմանին

Սիրիական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել զինյալների կողմից գրավված բարձունքները Թուրքիայի հետ սահմանին։ Ինչպես հայտնել է «Ալ–Վաթան» լրատվական ծառայությունը, օդուժը և հրետանին հզոր հարվածներ են հասցրել հակառակորդի դիրքերին Քեսաբ քաղաքի մոտակայքում՝ Լաթակիայից 65 կմ դեպի հյուսիս, որտեղ գտնվում է սահմանային երկու անցակետ։

«Ալ–Վաթանի» տվյալներով՝ զինյալների բազան գտնվում է անտառալեռնային շրջաններում՝ Քեսաբի և Սալմիի շուրջ՝ Լաթակիայից արևելք։ Սիրիական հրետանին կրակ է բացել նրանց դիրքերով։ Անցած օրվա ընթացքում թշնամական ուժերը ավելի քան 200 մարդ են կորցրել։ Ռազմաճակատի այս հատվածում կառավարական ուժերի դեմ պայքար են մղում ծայրահեղական «Ջեբհաթ ան–նուսրա» խմբավորումը և «Իսլամական ճակատը»՝ կազմված հիմնականում օտարազգի վարձկաններից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գրոհայինների թիվը կարող է հասնել մինչև 5 հազարի։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը