Լրահոս

27.03.2014 18:03


Մոլդովային ձեռնտու չի ԱՊՀ–ից դուրս գալը

Մոլդովային ձեռնտու չի ԱՊՀ–ից դուրս գալը

Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակ, երկրի կառավարող կոալիցիայի առաջնորդներից Անդրիան Կանդուն այսօր հայտնել է լրագրողներին, որ Մոլդովան չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ–ի կազմից։

«Նախաձեռնությունը, ներկայացված Մոլդովայի լիբերալ կուսակցության կողմից, բացառապես քաղաքական քայլ է։ Պետք է գիտակցել, թե դա ինչպիսի հետևանքներ կունենա բնակչության համար»,–ասել է Կանդուն։ Պատգամավորը բերել է Ուկրաինայի օրինակը, որտեղ մի քանի խորհրդարանական շտապեցին առաջարկել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնել, իսկ հետո, վերլուծելով իրավիճակը, հասկացան, որ այդ գործողությունը կդիպչի առաջինն իրենց շահերին։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը