Լրահոս

27.03.2014 21:20


«Առողջ ազգ, առողջ սերունդ» ՀԿ-ն միանում է Վահան Բաբայանի կոչին

«Առողջ ազգ, առողջ սերունդ» ՀԿ-ն միանում է Վահան Բաբայանի կոչին

Կարևորելով մեր երկրում ստեղծված սոցիալ-քաղաքական ծանր իրավիճակից դուրս գալու անհրաժեշտությունը, զերծ մնալով ամենուրեք հնչող երեսպաշտական քարոզչություններից՝ «Առողջ ազգ, առողջ սերունդ» ՀԿ-ն մարտի 27-ին հրավիրված նիստի ժամանակ խորհրդի անդամների միաձայն որոշմամբ որոշեց արձագանքել ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի միասնության կոչին: «Առողջ ազգ, առողջ սերունդ» ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել նորաստեղծ կառույցի կազմավորման և զարգացման գործին՝ գիտակցելով միասնական ուժի հզորությունը: Առավել քան այսօր է այդ լավագույն ժամանակը՝ միանալու մեկ ընդհանուր գաղափարի ներքո, համընդհանուր պայքար սկսելու ընդդեմ թալանի, կեղծարարության, կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների, որոնք այսօր ծառացել են մեր հասարակության առջև: Պայքարենք հանուն արդարության հաստատման, հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու:

«Առողջ ազգ, առողջ սերունդ» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը