Լրահոս

27.03.2014 22:01


ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. «Հակամարտությունները բանաձևերի միջոցով չեն լուծվում»

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. «Հակամարտությունները բանաձևերի միջոցով չեն լուծվում»

Հակամարտությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ բանաձեւերի միջոցով, այդ պատճառով էլ Հայաստանը դեմ է քվեարկել «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» անվանմամբ բանաձեւին: Այս մասին քիչ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում հայտարարեց կազմակերպությունում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը:

Նրա խոսքով, Հայաստանը նպատակամղված սկզբունքային դիրքորոշում ունի միջազգային իրավունքի վերաբերյալ եւ այդ դիրքորոշումը ենթադրում է հավասար հնարավորություններ ազգերի միջեւ: Դեսպանը ընդգծեց նաեւ ազգերի ինքնորոշման իրավուընքի կարեւորությւոնը: Դեսպանի խոսքով, ցանկացած հակամարտության լուծման բանալին երկխոսությունն է:

–Ուկրաինայի ճգնաժամը զգայուն հարց է, որի հաղթահարումը պետք է ընթանա երկխոսության միջոցով: Խաղաղ գործընթացը պատասխանատու քայլ է: Կարգավորումը չի կարող տեղի ունենալ բանաձեւերի միջոցով: Այս հիմքով մեր պատվիրակությունը դեմ է քվեարկել բանաձեւին», - ասաց դեսպան Նազարյանը:

Մանրամասները՝ ilur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը