Եվ այսպես, Հայաստանը Զիմբաբվեի, Հյուսիսային Կորեայի ու էլի մի քանի պետությունների հետ միասին հայտնվեց «առաջադեմ» պետությունների ակումբում։
Երբեմնի մոլի «արևմտամետ» Սերժ Սարգսյանին չհաջողվեց ակտիվ չեզոքություն պահել։ ՄԱԿ–ում Ուկրաինայի հարցով քվեարկության արդյունքում Հայաստանը հայտնվեց այն 11 պետությունների շարքում, որոնք դեմ էին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն անօրինական ճանաչելուն։
Հարցն այն չէ, թե արդյոք օրինակա՞ն էր, թե՞ անօրինական Ղրիմում տեղի ունեցածը։ Հարցն այն է, որ Հայաստանը դառնում է Արևմուտք–Ռուսաստան հակամարտության կողմ, այն էլ՝ չունենալով ոչ մի շահ այդ կռվում։ Ավելին՝ Հայաստանը կարող է զգալիորեն տուժել՝ փչացնելով իր հարաբերություններն Արևմուտքի հետ։
Հասկանում եմ, որ միամիտ հարց եմ բարձրացնելու, բայց ստիպված եմ. հարգելի՛ «նախաձեռնողականներ», բա ու՞ր մնաց «և, և»–ի քաղաքականությունը։ «Եվ, և»–ը ենթադրում էր ձեռնպահ քվեարկել ՄԱԿ–ում, այլ ոչ թե ինքնամոռաց նետվել Ռուսաստանի գիրկը։ Մանավանդ որ ֆորմալ պատճառ կար. Հայաստանը դե յուրե չի ճանաչել Ղարաբաղի անկախության հանրաքվեն և հետևաբար՝ չի կարող Ղարաբաղինը թողած Ղրիմի հանրաքվեն ճանաչել։ Բայց դե ում ենք ինչ ասում։
Հասկանալի է, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և դժվար պահերին պետք է երևա այդ գործընկերությունը, բայց նախևառաջ պետք է հաշվի առնվի Հայաստանի՛ շահը։ Իսկ Հայաստանի շահը պահանջում էր ուրիշի կռվի մեջ չմտնել։ Հետո՞ ինչ, որ քամու արագությամբ մտնում ենք Մաքսային միություն ու մեր այդ շտապողականությամբ զարմացնում անգամ ռուսներին։
Մաքսային միության անդամ Ղազախստանն, օրինակ, ձեռնպահ քվեարկեց, իսկ Բելոռուսի նախագահ Լուկաշենկոն իր երկրի համար հազար ու մի բան պոկեց Կրեմլից, հազար ու մի պայմանագիր ու «լգոտա» ստացավ, և նոր միայն դեմ քվեարկեց Ռուսաստանի գործողությունները դատապարտող փաստաթղթին։
Իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը Ռուսաստանին ձեռնտու տարբերակով քվեարկելիս։ Ոչի՛նչ։ Բացի այն, որ Սերժ Սարգսյանը հերթական առիթն օգտագործեց Պուտինին անսահմանորեն ու անվերապահորեն քծնելու, ինչպես նաև փող մուրալու։ Փող, որը փոշիացվելու է սերժատիգրանական համակարգի ստացած նախորդ վարկերի պես։
Իսկ ամեն ինչ այնքան «լավ» էր սկսել «նախաձեռնողական» Սերժը։ Սկզբում նա Գյուլի հետ «ֆուտբոլ» էր խաղում, իսկ նրա քարոզիչները տարածում էին, թե ահա կբացվի հայ–թուրքական սահմանն ու մենք «չերեզ» Թուրքիա կինտեգրվենք լուսապայծառ ԵՄ–ին։ Գործընթացն այդ ավարտվեց ռուսական ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում կես դարով երկարաձգելու պայմանագրով։
Հետո եկավ «Ֆուտբոլային» դիվանագիտության երկրորդ փուլը. Հայաստանը հայտարարեց, որ ասոցացվելու է ԵՄ–ի հետ։ Այնպես ասոցացվեց, որ Սերժ Սարգսյանը սփրթնած դեմքով հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին։ Եվ դա այն դեպքում, երբ Կրեմլում նման բան չէին էլ պլանավորել։ Նախորդ տարվա սեպտեմբերի 3–ին Մոսկվայում ահագին մարդ «հեմորոյ»՝ թութք, ստացավ Սերժի «սապոնային» վարքագծի արդյունքում։
ՄՄ–ին միանալու որոշմանը հաջորդեց Սերժի գյուլիստանյան «վոյաժները» և պետք չէ զարմանալ, որ հիմա մենք Զիմբաբվեի ու Նիկարագուայի հետ միասին հայտնվել ենք բաժանարար գծի այս կողմում, ընդ որում՝ «չուժոյ պախմել»։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Սերժ Սարգսյանի «արևմտամետ» քաղաքականության ձախողման համար, իրենից բացի ու իրենից ոչ պակաս, պատասխանատու են բոլոր այն «անկախ» լրատվամիջոցներն ու «արևմտամետ» քաղաքական դհոլները, որոնք ծափահարում էին ՀՀԿ ղեկավարի «նախաձեռնողականությունը» և ողջունում ԵՄ–ի հետ այդ տարբերակով ասոցացումը։
«Ճիշտ է, Սերժ Սարգսյանն ընտրակեղծարար է, բայց «զատո» մյուսներից լավն է, քանզի մեզ տանում է դեպի ԵՄ»,– գեղամյանությանը «գաղափարական» տեսք էին տալիս դավիթշահնազարյաններն ու արամսարգսյանները, իգորմուրադյաններն ու ղարաբաղցի մյուս ռենեգատները։
Ժամանակը ցույց տվեց, որ տնաբույծ «արևմտամետներն» իրականում թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային ձայնակցողներ են, ինչպես նաև Հայաստանն ու Ղարաբաղն աճուրդի հանողներ և հիմա թող ձևեր չթափեն, թե իբր վատ են զգում, որ մեր երկիրը հայտնվել է Կրեմլի «չուլանում»։ Հայաստանի ինքնիշխանության թեմայով «արևմտամետների» կոկորդիլոսի արցունքները հաշիվ չեն։
Ի դեպ, Սերժն իր «արևմտամետ» հաճախորդների հետ միասին շարունակում է «նախաձեռնողական» քաղաքականությունը։ Հաճախորդները քննադատում են ՄՄ մտնելու որոշումը, բայց պահանջում են ... Պուտինի հրաժարականը, իսկ Սերժն էլ Զորի Գայկովիչի հետ միասին «քցվում» է ռուսների գիրկը՝ նողկանք ու զզվանք առաջացնելով անգամ քծնանքի սիրահար միջին դասի կրեմլյան չինովնիկների մոտ։
Հասնել և անցնել Զիմբաբվեին

Կարեն Հակոբջանյան