Տնտեսական

28.03.2014 09:50


«Նաիրիտի» տնօրինությունը սպառնում է աշխատակիցներին

«Նաիրիտի» տնօրինությունը սպառնում է աշխատակիցներին

««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները վախեցած են այն աստիճան, որ նույնիսկ չեն համարձակվում բողոքի ակցիա կազմակերպել»,–գրում է «Ժողովուրդ»-ը։ Թերթի հետ զրույցում աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ գործարանի տնօրինությունն իրենց սպառնում է՝ ասելով, որ բողոքի գործողություն անցկացնելու դեպքում ընդհանրապես աշխատավարձ չեն ստանա։
Գործարանի աշխատակիցները պետք է այս օրերին ստանային իրենց ևս մեկ ամսվա աշխատավարձը, սակայն չեն ստացել: Ընկերության տնօրենը երեկ աշխատակիցներին փոխանցել է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ խոսել է և իմացել, որ փող չի լինելու. «Եթե եկող շաբաթ փող գտնեն, ապա կստանաք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը