Ինչո՞ւ է Հայաստանը ՄԱԿ–ում դեմ քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին
Հակամարտությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ բանաձեւերի միջոցով, այդ պատճառով էլ Հայաստանը դեմ է քվեարկել «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» անվանմամբ բանաձևին: Այս կերպ է Հայաստանի դիրքորոշումը մեկնաբանել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում: ilur.am-ի փոխանցմամբ՝ Կարեն Նազարյանը ասել է, որ «Հայաստանը նպատակամղված սկզբունքային դիրքորոշում ունի միջազգային իրավունքի վերաբերյալ, և այդ դիրքորոշումը ենթադրում է հավասար հնարավորություններ ազգերի միջև»:
Նա ընդգծել է ազգերի ինքնորոշման իրավունքի կարեւորությունը` հավելելով, սակայն, որ ցանկացած հակամարտության լուծման բանալին երկխոսությունն է. «Ուկրաինայի ճգնաժամը զգայուն հարց է, որի հաղթահարումը պետք է ընթանա երկխոսության միջոցով: Խաղաղ գործընթացը պատասխանատու քայլ է: Կարգավորումը չի կարող տեղի ունենալ բանաձեւերի միջոցով: Այս հիմքով մեր պատվիրակությունը դեմ է քվեարկել բանաձեւին»,-ասել է դեսպան Նազարյանը: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 100 կողմ, 58 ձեռնպահ եւ 11 դեմ ձայներով ընդունել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող բանաձեւը: Բանաձեւում, մասնավորապես, նշվում է, որ Ղրիմում մարտի 16-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեն հակասում է միջազգային իրավունքի նորմերին: Հայաստանը դեմ է քվեարկել:
Ինչո՞ւ է Հայաստանը ՄԱԿ–ում դեմ քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին
Հակամարտությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ բանաձեւերի միջոցով, այդ պատճառով էլ Հայաստանը դեմ է քվեարկել «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» անվանմամբ բանաձևին: Այս կերպ է Հայաստանի դիրքորոշումը մեկնաբանել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում:
ilur.am-ի փոխանցմամբ՝ Կարեն Նազարյանը ասել է, որ «Հայաստանը նպատակամղված սկզբունքային դիրքորոշում ունի միջազգային իրավունքի վերաբերյալ, և այդ դիրքորոշումը ենթադրում է հավասար հնարավորություններ ազգերի միջև»:
Նա ընդգծել է ազգերի ինքնորոշման իրավունքի կարեւորությունը` հավելելով, սակայն, որ ցանկացած հակամարտության լուծման բանալին երկխոսությունն է. «Ուկրաինայի ճգնաժամը զգայուն հարց է, որի հաղթահարումը պետք է ընթանա երկխոսության միջոցով: Խաղաղ գործընթացը պատասխանատու քայլ է: Կարգավորումը չի կարող տեղի ունենալ բանաձեւերի միջոցով: Այս հիմքով մեր պատվիրակությունը դեմ է քվեարկել բանաձեւին»,-ասել է դեսպան Նազարյանը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 100 կողմ, 58 ձեռնպահ եւ 11 դեմ ձայներով ընդունել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող բանաձեւը: Բանաձեւում, մասնավորապես, նշվում է, որ Ղրիմում մարտի 16-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեն հակասում է միջազգային իրավունքի նորմերին: Հայաստանը դեմ է քվեարկել: